Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

ԱՄՆ-ի ռազմանավեր են բախվել Հարավային Ամերիկայի ափերի մոտ

Blog Image

Ամերիկայի Միացյալ Նահանգների «USS Truxtun» ռազմանավը և «USNS Supply» ռազմական մատակարարման նավ են բախվել Հարավային Ամերիկայի ափերի մոտ, հաղորդել է «The Wall Street Journal»-ը՝ հղում անելով ԱՄՆ Հարավային հրամանատարության խոսնակ գնդապետ Էմանուել Օրտիզին։

Միջադեպը տեղի է ունեցել ծովում վառելիքի լիցքավորման ժամանակ։ WSJ-ի տվյալներով՝ երկու մարդ թեթև վնասվածք է ստացել։

2025 թվականի վերջին ԱՄՆ-ն կտրուկ մեծացրել է իր ռազմական ներկայությունը Կարիբյան ավազանում՝ այնտեղ ուղարկելով ընդհանուր առմամբ հազարավոր զինվորներ ու տասնյակից ավելի ռազմանավ։

Send