Պուտինը Թրամփին է փոխանցել Իրանի ճգնաժամի լուծման առաջարկներ, ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ անդրադառնալով ՌԴ-ի և ԱՄՆ-ի ղեկավարի միջև հեռախոսազրույցին։
- Ռուսաստանը պատրաստ է և ցանկանում է օգնել Մերձավոր Արևելքում լարվածության նվազեցմանը, սակայն անհրաժեշտ է համակարգում բազմաթիվ կողմերի հետ։
- Պուտինը և Թրամփը մանրամասն չեն քննարկել ռուսական նավթի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցների հարցը։
- Ուկրաինայի կարգավորման շուրջ եռակողմ բանակցությունների նոր փուլի կոնկրետ ամսաթվերը և վայրերը դեռևս չեն նշանակվել։
- Ռուսաստանի մի քանի քաղաքներում հաղորդակցության սահմանափակումների հետ կապված խնդիրների լուծումները կառաջարկվեն իրավիճակի վերլուծությանը զուգընթաց։
- Պուտինն այսօր կհանդիպի Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության առաջնորդ Պուշիլինի հետ։

Русский