Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Տարածաշրջան Միջազգային

Թրամփը և Էրդողանը քննարկել են տարածաշրջանային հարցեր և երկկողմ հարաբերություններ

Blog Image

Ամերիկայի Միացյալ Նահանգների և Թուրքիայի նախագահներ Դոնալդ Թրամփը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել։

Նրանք քննարկել են երկրների միջև երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային հարցեր:

Թուրքիայի առաջնորդը ընդգծել է Սիրիայի միասնության և տարածքային ամբողջականության կարևորությունը Թուրքիայի համար՝ նշելով, որ Անկարան ուշադիր հետևում է երկրում տեղի ունեցող զարգացումներին։

Առաջնորդները հատուկ ուշադրություն են դարձրել «Իսլամական պետության» դեմ պայքարին ու Սիրիայում ձերբակալված ԻՊ զինյալների իրավիճակին։

Գազայի հատվածի վերաբերյալ Էրդողանը նշել է, որ Թուրքիան կշարունակի համակարգել իր ջանքերը Միացյալ Նահանգների հետ անկլավում խաղաղություն հաստատելու հարցում։ Նա նաև շնորհակալություն է հայտնել իր գործընկերոջը Գազայի հարցով «Խաղաղության խորհրդին» հրավիրելու համար։

Send