Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործը մակագրվել է Վահագն Մելիքյանին

Blog Image

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսների գործը սեպտեմբերի 1-ին մակագրվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատավոր Վահագն Մելիքյանին:

Օգոստոսի 28-ին նիստի ժամանակ դատավոր Սերժ Ռուշանյանը որոշել էր վարույթն ուղարկել Երևան և լուծել ընդդատության հարցը:

Վեհափառին և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու 6 Սրբազաններին` Նաթան Սրբազանին, Հայկազուն Սրբազանին, Վահան Սրբազանին, Մակար Սրբազանին, Մուշեղ Սրբազանին, Հովնան Սրբազանին մեղադրանք է առաջադրված ՀՀ Քրական օրենսգրքի 507-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Գործը վերաբերում է Արման Սարոյանի (նախկին Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյան) քաղաքացիական դատարան ներկայացրած հայցադիմումին, որով նա պահանջել է իրեն վերականգնել թեմակալ առաջնորդի պաշտոնում: Ըստ մեղադրանքի՝ Կաթողիկոը և Գերագույն հոգևոր խորհրդի 6 սրբազանները չեն կատարել դատարանի միջանկյալ որոշումը։ Ըստ որոշման՝ Արման Սարոյանը պետք է կատարեր Մասյացոտնի թեմակալ առաջնորդի պարտականությունները:

Send