Ազգային ժողովում մանդատը վայր դրած «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանին կփոխարինի քաղաքագետ, «Օրինաց երկիր» կուսակցության նախկին անդամ Էդգար Առաքելյանը։
Այսօր՝ հոկտեմբերի 28–ին, ԿԸՀ–ն նիստ է գումարել, որի օրակարգում է եղել ԱԺ պատգամավորի մանդատ տրամադրելու մասին հարցը։
ՔՊ համամասնական ցուցակում հաջորդ թեկնածուն Եսթեր Սահակյանն է, որը ցուցակի 90-րդ հորիզոնականում է, մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել։ Մանդատը բաժին կհասնի 91-րդ հորիզոնականը զբաղեցնող Առաքելյանին։

Русский