«Սահմանազատումից հետո երկու երկրները հնարավորություն կունենան դիմել համատեղ բնապահպանական ծրագրերի միջազգային ֆինանսավորման համար»,- հայտարարել է ՇՄ նախարար Համբարձում Մաթևոսյանը՝ ՄԱԿ-ի COP17 կենսաբազմազանության համաժողովի առաջին շաբաթվա արդյունքների ամփոփիչ ասուլիսի ընթացքում՝ պատասխանելով Ջերմուկի և Շիկահողի ուղղությամբ Ադրբեջանի կողմից անտառահատումների մասին հարցին։
«Բոլոր բնապահպանական խնդիրները դատապարտելի են և չեն վերաբերում կոնկրետ երկրներին, քանի որ բնությունը սահմաններ չի ճանաչում։ COP17-ում, ինչպես նաև Ռիո դե Ժանեյրոյի կոնվենցիաների շրջանակում անցկացվող այլ համաժողովներում և ընդհանրապես բազմակողմ բնապահպանական բանակցությունների ընթացքում, մենք մշտապես խոսում ենք այն մասին, որ բնապահպանական խնդիրները չեն սահմանափակվում առանձին երկրներով և սահմաններով։ Բնությունը սահմաններ չի ճանաչում, հետևաբար մեր որոշումներն ու քաղաքականությունը նույնպես չպետք է ճանաչեն դրանք»,- նշել է նա:

Русский