ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ (01.07-06.07.2026թ.)
Երևան քաղաքում՝
Հուլիսի 1-ի ցերեկը, հուլիսի 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 3-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 4-6-ին՝ գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և անպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։

Հանրապետության տարածքում`
Հուլիսի 1-ի ցերեկը, 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 3-ին կեսօրից հետո, 4-6-ին գիշերը և կեսօրից հետո շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ։ Հուլիսի 4-6-ին առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։ Քամին`արևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 1-ի ցերեկը, 2-3-ին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով, հուլիսի 4-5-ին՝ ցերեկային ժամերին աստիճանաբար նույնքան կնվազի։
.jpg)
Երևան քաղաքի հուլիսի 1-ի բազմամյա կլիմայական տվյալներ
Օդի առավելագույն ջերմաստիճան 39.0°C (2018թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճա 12.0°C (1953թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան 24.2°C

Русский