Ավստրալիայի ոստիկանությունը ձերբակալել է արևմտյան Պետր քաղաքի 39-ամյա բնակիչ Թոմաս Գլինին, որը սոցիալական ցանցերում գրառման մեջ «100%» աջակցություն է հայտնել Սիդնեյի Բոնդի լողափում տեղի ունեցած ահաբեկչական հարձակմանը, գրել է «Times of Israel»-ը։
Նրա բնակարանի խուզարկությունից հետո հայտնաբերվել է 6 հրազեն, 4000 փամփուշտ և հակասեմական նյութեր։
Տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ռասայական ատելություն հրահրելու մտադրության, արգելված զենք կրելու կամ պահելու, ինչպես նաև հրազենի կամ հրազենին վերաբերող նյութերի անօրինական պահպանման համար։

Русский