Հանրությանն անընդհատ իր օրակարգում պահելու համար իշխանությունը տարբեր թեմաներ է գցում ասպարեզ՝ եկեղեցի, նախկինների թալան, Արցախը նախիններն են հանձնել, այս կամ այն ընդդիմադիր գործիչը բանակում չի ծառայել և այլն։ Բանակում չծառայելն ու պետական բարձր պաշտոն զբաղեցնելն անընդունելի է համարում նաև իշխանական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը։
Բանակում չծառայելու մեղադրանքներն ավելի հաճախ հնչեցնում է բանակում չծառայածներով համալրված իշխող կուսակցությունը։ Իսկ այդ թեման մշտապես շրջանառվում է նաև իշխանական հեռուստաընկերությունների եթերներից։ Իշխանության շարքերում բանակում չծառայածներ շատ կան։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարից բացի, շարքային պատգամավորներ էլ կան, որ չեն ծառայել։
Քաղաքագետ Գագիկ Համբարյանը հանրությանը հասանելի ցանկ է ներկայացնում՝ բաց ինֆորմացիա՝ իշխանության վերին օղակներում նստած չծառայածների ցանկ։

Русский