Ադրբեջանի և Իրանի արտաքին գործերի նախարարներ Ջեյհուն Բայրամովը և Աբբաս Արաղչին այսօր հեռախոսազրույց են ունեցել։
Նախարարները քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը։
Ավելի վաղ Արաղչին այսօր առավոտյան հեռախոսազրույցներ է ունեցել նաև իր թուրք գործընկեր Հաքան Ֆիդանի և մի շարք մերձավորարևելյան երկրների, այդ թվում՝ Եգիպտոսի, Կատարի, Սաուդյան Արաբիայի և Իրաքի արտաքին գործերի նախարարների հետ։
Այս զրույցների ընթացքում իրանցի նախարարն իր գործընկերներին տեղեկացրել է Իրանի վերջին դիրքորոշումների և նախաձեռնությունների մասին, որոնք ուղղված են ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Թեհրանի դեմ ռազմական գործողությունները դադարեցնելուն։

Русский