Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

Վահագն Խաչատուրյանը պետական այցով կմեկնի Հունաստան

Blog Image

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը պետական այցով կմեկնի Հունաստանի Հանրապետություն: 

 

Այս մասին տեղեկանում ենք նախագահի գլխավորած պատվիրակության կազմում ընդգրկված ԱԺ պատգամավոր Հայկ Կոնջորյանի գործուղման վերաբերյալ ԱԺ նախագահի կարգադրությունից: 

«Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի գլխավորած պատվիրակության կազմում պետական այցով 2026 թվականի փետրվարի 17-20-ը Աթենք (Հունաստանի Հանրապետություն) գործուղել Ազգային ժողովի Հայաստան-Հունաստան բարեկամական խմբի ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանին»,-ասված է ԱԺ նախագահի կարգադրությունում: 

Send