Մինեապոլիսում ICE գործակալների կողմից Ալեքս Պրետիի սպանությունից հետո ընթացող բողոքի ցույցերի ֆոնին ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը դիմել է ամերիկացի ժողովրդին։
«Մենք պետք է միավորվենք։ Ես կոչ եմ անում միասնության։ [...] Ես դեմ եմ բռնությանը», - ասել է Մելանյան։
Տիկին Մելանյան չի հիշատակել ICE գործակալների գործողությունները, որոնք վերջին շաբաթներին Մինեապոլիսում սպանել են երկու մարդու։ «Խնդրում եմ, եթե բողոքում եք, խաղաղ բողոքեք։ Մենք պետք է միասին լինենք այս ընթացքում», - ընդգծել է նա։
Տիկին Թրամփն ասել է, որ իր ամուսինը հիանալի զրույցներ է ունեցել Մինեսոտայի նահանգապետ Թիմ Ուոլցի և Մինեապոլիսի քաղաքապետ Ջեյքոբ Ֆրեյի հետ, և նրանք բոլորը միասին աշխատում են խաղաղ համակեցության հասնելու համար։
Տեսանյութն այստեղ

Русский