Կայացավ «301 Հայաստան» երիտասարդական կազմակերպության մեկնարկային միջոցառումը։
Շարժման առաջնորդ Աշոտ Անդրեասյանը նշեց․ «Այսօր ես հայտարարում եմ 301 շարժման մեկնարկի մասին , որը մեր գաղափարների և նպատակների ամբողջացման ընդհանրությունն է , որը միտված է Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու և հայ ազգային արժեքների պահպանմանը։
Այսօր մեր երկիրը կանգնած է կործանման առաջ և դա գործող իշխանությունների մենաշնորհն է։»

Միջոցառման ընթացքում բարձրաձայնվեցին Հայաստանի երիտասարդության առջև կանգնած կարևորագույն խնդիրները՝
ուսանողների թվաքանակի նվազում և կրթության որակի խնդիրներ,
երիտասարդների ապրելակերպի և վատ սովորությունների տարածման վտանգավոր միտումներ,
բարոյահոգեբանական խնդիրներ և արժեքային ճգնաժամ,
ազգային ինքնության և արժեքների պահպանման կարևորությու
Բանախոսները շեշտեցին, որ այս խնդիրները պահանջում են ոչ միայն քննարկում, այլև գործողություն։

«301 Հայաստան»-ը ստեղծվել է հենց այդ նպատակով՝
ստեղծել հարթակ, որտեղ երիտասարդները կկարողանան զարգացնել իրենց հմտությունները, ձևավորել ճիշտ արժեքային համակարգ, դառնալ ակտիվ և պատասխանատու քաղաքացիներ
Մեր նպատակը պարզ է՝
ձևավորել սերունդ, որը կլինի
ժամանակակից, մտածող և միևնույն ժամանակ՝ ազգային արժեքներին հավատարիմ։Սա սկիզբն է։

Русский