Ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածուներից 6-ի նկատմամբ կայացվել է ձերբակալման որոշում, հայտնել է ՀՀ քննչական կոմիտեն։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը բավարարել է ՀՀ դատախազության միջնորդությունները «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի 6 թեկնածուի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրանց ազատությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ, հայտնել է ՀՀ դատախազությունը։
Դատախազությունը միջնորդել էր համաձայնություն տալ դաշինքի ընտրական ցուցակի հետևյալ թեկնածուների նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրանց ազատությունից զրկելուն՝ Վահե Թավաքալյան, Հայկ Ավագյան, Վահե Եղիազարյանը, Սուսան Բադոյան, Աշոտ Սահակյան, Արթուր Աբրահամյան։

Русский