Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ողբերգական ավտովթար․ 39-ամյա վարորդը «Nissan Teana»-ով բախվել է քարե պատնեշին և տեղում մահացել

Blog Image

Այսօր՝ փետրվարի 24-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 21։00-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 39-ամյա Արմինե Մ․-ն իր վարած «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենայով Վարդենիկ գյուղի 26-րդ փողոցում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել քարե պատնեշին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Մարտունու հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։ 

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկները։ 

Դեպքի վայր է ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մարտունու բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։

Վթարի փաստով Մարտունու քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Մարտունու բաժնի պահպանվող հատուկ տարածք։
 

Send