«Կրասնոդարի» հարձակվող Էդուարդ Սպերցյանը դուրս է մնացել թիմի հայտացուցակից «Վիստայի» դեմ ընկերական խաղի համար։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ նա կարող է միանալ Սաուդյան Արաբիայի «Ալ-Ահլիին»։
Խաղն այժմ ընթանում է, հաշիվը 0-0 է։ euro-football.ru-ի հաղորդմամբ, Սպերցյանը ո՛չ մեկնարկային կազմում է, ո՛չ էլ պահեստայինների նստարանին։
Ըստ լրատվամիջոցների տեղեկությունների, Սպերցյանն ու ակումբն արդեն համաձայնության են եկել տրանսֆերի շուրջ. «Կրասնոդարը» կստանա 25 միլիոն եվրո։ Սա Սպերցյանի շուկայական արժեքն է։

Русский