Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային Տարածաշրջան

Իրանն Իսրայելի հարձակման պատճառով հետաձգել է Շվեյցարիայում նախատեսված բանակցությունների փուլը

Blog Image

Իրանական կողմը հայտարարել է Շվեյցարիայում նախատեսված բանակցությունների փուլի հետաձգման մասին դրանց պաշտոնական մեկնարկից ընդամենը մի քանի ժամ առաջ։

Բանակցային թիմին մոտ կանգնած աղբյուրների համաձայն, որոշումը կայացվել է ի նշան Լիբանանի հարավում Իսրայելի պաշտպանության ուժերի գործողությունների դեմ բողոքի, հաղորդել է իսրայելական C14 հեռուստաալիքը։

Լիբանանյան «Ալ-Մայադին» հեռուստաալիքը նշել է, որ Թեհրանը տեղեկացրել է Վաշինգտոնին ու տարածաշրջանային միջնորդներին, որ Լիբանանում տիրող իրավիճակը կլինի ապագա խորհրդակցությունների կենտրոնական հարցը։ Իրանի ներկայացուցիչները պնդել են, որ Իսրայելի գործողությունները հակասում են նախկինում ձեռք բերված պայմանավորվածություններին։

Send