ԱՄՆ-ն Իրանին խաղից դուրս է հանել, ժամանակն է, որ Սաուդյան Արաբիան միանա Աբրահամի համաձայնագրերին, ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Մենք Իրանին խաղից դուրս ենք հանել, հիմա ժամանակն է, որ Սաուդյան Արաբիան միանա Աբրահամի համաձայնագրերին․․․ Հուսով եմ՝ դու վերջապես կմիանաս Աբրահամի համաձայնագրերին, Յասեր։ Խնդրում եմ, վերադարձիր և բացատրիր նրանց. հիմա ժամանակն է»,- հայտարարել է Թրամփը։
«Գիտե՞ք, Մոհամմեդն [Սաուդյան Արաբիայի թագաժառանգ բին Սալմանը] անընդհատ ասում էր. «Այո, հենց որ սա անենք, հենց որ դա անենք»։ Եվ ես ասում էի. «Մոհամմեդ, մենք արդեն արել ենք այդ ամենը»։ Հիմա ժամանակն է։ Մենք նրանց [Իրանին] խաղից դուրս ենք հանել, և մենք նրանց մեծ մասշտաբով դուրս ենք հանել։ Մենք պետք է միանանք Աբրահամի համաձայնագրերին, և մենք հույս ունենք, որ տարածաշրջանի յուրաքանչյուր երկիր կմիանա դրանց», - ասել է ԱՄՆ նախագահը Մայամիում ներդրումային ֆորումի ժամանակ՝ դիմելով Սաուդյան Արաբիայի Հանրային ներդրումային հիմնադրամի կառավարիչ Յասեր ալ-Ռումայյանին։

Русский