Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում ճանապարհային ոստիկաններին պայթյունով սպանած տղամարդուն համոզել են խաբեբաները, հաղորդել է Mash տելեգրամյան ալիքը։
Պայթյունից նույնպես մահացած տղամարդուն խաբեբաներն ասել են, թե Ռուսաստանի Դաշնության Պետական ծառայությունների պորտալում նրա հաշիվը կոտրվել է, և որ դա լրտեսական գործողություն է եղել։ Այնուհետև նրան համոզել են Իվանովոյի մարզից մեկնել Մոսկվա և ոստիկանական մեքենայի տակ ինքնաշեն պայթուցիկ սարք տեղադրել։
Այդ գիշեր ոստիկանները մեքենայի մոտ նկատել են մի տարօրինակ տղամարդու, հենց որ նրանք մոտեցել են, պայթուցիկ սարքը գործարկվել է։
Տեսանյութն այստեղ

Русский