Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Սոցիալական ոլորտ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծած ուսուցչուհուն ձերբակալե՞լ են

Blog Image

Սեպտեմբերի 30-ին Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկի միջնակարգ դպրոցում 2-րդ դասարանի աշակերտուհու հարազատների պնդմամբ՝ դպրոցի ուսուցչուհին դասարանում ֆիզիկական բռնություն է կիրառել երեխայի նկատմամբ։

SHAMSHYAN.com-ի հետ զրույցում երեխայի մորաքույրը փոխանցեց, որ ուսուցչուհին դասարանում հարվածել է երեխային, ինչից հետո վերջինս վախեցած դուրս է վազել դասասենյակից։ Ըստ հարազատի՝ դասարանում այդ պահին ևս մեկ անձ է եղել, ով երևում է տեսագրության մեջ։ Այնուհետև ուսուցչուհին երեխային կրկին դասարան է տարել, որտեղ նորից ֆիզիկական բռնություն է կիրառել նրա նկատմամբ։ Դեպքից հետո երեխայի ինքնազգացողությունը վատացել է, ինչից հետո ուսուցչուհին նրան տարել է սանհանգույց և վերադարձրել դասարան։

«Երբ երեխան տուն է հասել, նրա պարանոցին և ձեռքերին հետքեր են եղել, իսկ աչքերը՝ ուռած։ Երեխան այնքան է լացել, որ ընտանիքը ստիպված է եղել նրան տանը պահել։ Սեպտեմբերի 30-ից հետո նա մի քանի օր դպրոց չի հաճախել»,- պատմեց երեխայի մորաքույրը։

Նրա խոսքով՝ ուսուցչուհու կողմից երեխայի նկատմամբ նախկինում ևս հարվածների դեպքեր եղել են, սակայն նման աստիճանի ֆիզիկական բռնություն առաջին անգամ է արձանագրվում։

Դեպքի մասին դպրոցի տնօրենությունը տեղեկացել է հաջորդ օրը՝ հոկտեմբերի 1-ին։ Տնօրենը երեխային և նրա մորը հրավիրել է դպրոց՝ փորձելով կարգավորել ստեղծված իրավիճակը ։

Սակայն, ըստ հարազատի, ուսուցչուհին հերքել է ծեծի հանգամանքը և զրույցի ընթացքում վիրավորական արտահայտություններ է հնչեցրել երեխայի մոր հասցեին՝ անդրադառնալով նրա ընտանիքին և երեխաների դաստիարակությանը։

«Գեղարքունիքում 2-րդ դասարանի աշակերտուհու նկատմամբ բռնություն կիրառած ուսուցչուհու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ անչափահասի նկատմամբ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու հոդվածի հատկանիշներով»,- MediaHub–ին հայտնեցին Քննչական կոմիտեից։
 
Մարիաննա Արամյան

Send