Ռուսական «Վալդայ» ակումբի ամենամյա հանդիպումը, որն ավանդաբար անցկացվում է Սոչիում աշնանը, այս տարի տեղափոխվել է Մոսկվայի մարզ. այս մասին հայտնել է ակումբի կայքը։
Ինչպես հաղորդում է «Financial Times»-ը՝ վկայակոչելով իրավիճակին ծանոթ չորս աղբյուրի, այս որոշումը պայմանավորված է անվտանգության նկատառումներով՝ ուկրաինական անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) հարձակումների ակտիվացման ֆոնին։
Թերթի աղբյուրներից երկուսե նշել են, որ անցկացման վայրը փոխելու պահանջը ներկայացրել է ՌԴ նախագահի անվտանգության ծառայությունը։
️Մոտ 120 հրավիրյալներ վայրի փոփոխության մասին տեղեկացել են դեռևս օգոստոսին, թեև սկզբնապես հրավերներ էին ստացել Սոչիի համար։
️Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը և «Վալդայ» ակումբը չեն արձագանքել տեղափոխման պատճառների վերաբերյալ FT-ի՝ մեկնաբանություն ստանալու հարցումներին։

Русский