Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Բահրեյնի Թագավորության ԱԳ նախարարի հետ

Blog Image

Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Բահրեյնի Թագավորության ԱԳ նախարար Աբդ Ալ-Լատիֆ բին Ռաշիդ Ալ-Զայանիի հետ: 

Զրույցի ընթացքում քննարկվել է Մերձավոր Արևելքում ստեղծված իրադրությունը։ 

Նախարար Միրզոյանը հետաքրքրվել է վերջին օրերի զարգացումների հետևանքով ստեղծված իրավիճակով՝ մտահոգություն հայտնելով քաղաքացիական օբյեկտների թիրախավորման կապակցությամբ:
Մտքեր են փոխանակվել իրավիճակի հանգուցալուծման հնարավորությունների շուրջ:

Send