Այսօր՝ հունիսի 20-ին, նշվում է Փախստականների միջազգային օրը։ Այդ առիթով երեկ «Նաիրի» կինոթատրոնում տեղի ունեցավ Արցախի էթնիկ զտմանը նվիրված առաջին փաստավավերագրական ժապավենի՝ «Հիշում եմ քո ձայնը» ֆիլմի հերթական ցուցադրությունը։ Միջոցառումը կազմակերպել էր Փախստականների հարցերով էստոնական խորհուրդը՝ Հայաստանում Էստոնիայի դեսպանության աջակցությամբ։

.jpg)

Կինոնկարում միահյուսված են վեց պատմություններ, որոնցում հերոսները ներկայացնում են իրենց անձնական ապրումներն ու փորձառությունը։
MediaHub-ի հետ զրույցում ֆիլմի համահեղինակ Նիկոլայ Մելիքյանը նշեց, որ ցուցադրությանը ներկա են եղել Հայաստանում հավատարմագրված դիվանագետներ, դեսպաններ, դեսպանությունների աշխատակիցներ, Փախստականների հարցերով էստոնական խորհրդի ղեկավար Տաթևիկ Խուդինյանը, ինչպես նաև Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարը։
Կազմակերպիչների կողմից կարևորվել է ֆիլմի միջոցով բռնի տեղահանվածների խնդիրների բարձրաձայնումը՝ դրանք ոչ միայն հայկական հասարակությանը, այլև միջազգային հանրությանը ներկայացնելու նպատակով։

Русский