Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Սոցիալական ոլորտ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Վերջին զանգին քանի՞ խմած վարորդ է հայտնաբերվել

Blog Image

Մայիսի 22-23-ը՝ «Վերջին զանգի» միջոցառումների շրջանակում, ՆԳՆ ոստիկանությունը մայրաքաղաքում և մարզերում իրականացրել է ուժեղացված ծառայություն՝ ապահովելով հասարակական կարգն ու երթևեկության անվտանգությունը։

Պարեկային ծառայության կողմից պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել միջոցառման մասնակից 182 տրանսպորտային միջոց, որոնցից 80-ի ղեկին եղել են անչափահասներ։

MediaHub‑ը ՆԳՆ-ից փորձեցին ճշտել, թե քանի՞ ոչ սթափ վարորդ է հայտնաբերվել։ Շրջանավարտներ տեղափոխող մեքենաներից միայն 1-ի վարորդն է եղել ոչ սթափ։

ՆԳՆ ոստիկանության ուժեղացված ծառայության շնորհիվ շրջանավարտների մասնակցությամբ, ծանր հետևանքներով միջադեպեր, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային պատահարներ չեն արձանագրվել։
 
Մարիաննա Արամյան

Send