Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Աղինի մոտակայքում բախվել են «BMW» և «Opel», կա 5 զոh, 3 երեխա տեղափոխվել է ԲԿ. մանրամասներ ՆԳՆ-ից

Blog Image

Ապրիլի 10-ին, ժամը 11։51-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Աղին բնակավայրի մոտակայքում մեքենաները կողաշրջվել են, ներսում կան երեխաներ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «Bmw» և «Opel» մակնիշների ավտոմեքենաները։ Մահացել է հինգ քաղաքացի, իսկ երեք երեխա տեղափոխվել է բժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և դիերը մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային։

ՆԳՆ փրկարար ծառայություն

Send