Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Ռ-ն, թիրախում է Մոսկվան․ իրավիճակը՝ երկրում

Blog Image

Մարտի 9-ի գիշերը ՀՕՊ ուժերը Ռուսաստանի մարզերի վրա խոցել են 163 ուկրաինական անօդաչու թռչող սարք, հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Ռուսական զինված ուժերը Բրյանսկի մարզի վրա ոչնչացրել են 54 անօդաչու թռչող սարք, Ղրիմի օդային տարածքում՝ 47, Կրասնոդարի երկրամասի վրա 16 և Կալուգայի մարզի վրա՝ 11։

ՀՕՊ ուժերը Նովգորոդի մարզի վրայով ոչնչացրել են ութ թշնամու անօդաչու թռչող սարք, Բելգորոդի սահմանային շրջանում՝ հինգ, Սև ծովի և Սմոլենսկի մարզի վրայով՝ չորսական, Վորոնեժի մարզի և Ադիգեայի Հանրապետության վրայով՝ երեքական։

Ռոստովի մարզի և Ազովի ծովի վրայով ոչնչացվել է երկուական անօդաչու թռչող սարք։ Աստրախանի, Վոլգոգրադի, Օրյոլի և Տվերի մարզերի վրայով մեկական անօդաչու թռչող սարք է խոցվել։

Երեկ երեկոյան և գիշերը Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտարարել է մայրաքաղաք թռչող վեց ուկրաինական անօդաչու թռչող սարքի ոչնչացման մասին։

Այս ֆոնին Մոսկվայի մոտ գտնվող Ժուկովսկի օդանավակայանը ժամանակավորապես դադարեցրել է բոլոր ինքնաթիռների ժամանումն ու մեկնումը։ Օդանավակայանում երկու անգամ սահմանափակումներ են մտցվել թռիչքների վերաբերյալ։ Այս միջոցառումները անհրաժեշտ էին թռիչքի անվտանգությունն ապահովելու համար։

Send