Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արտակարգ դեպք՝ Երևանում, կրակն ու ծուխը տեսանելի են եղել մի քանի հարյուր մետրից․ Shamshyan

Blog Image

ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին։


Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փաստաթղթերը կազմվել են մայիսի 24-ին Երևանի Ֆրունզե Դովլաթյան փողոցի թիվ 54 հասցեի տանն առաջացած հրդեհի փաստով։

Այդ օրը ՀՀ ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ֆրունզե Դովլաթյան փողոցում տուն է այրվում։

Դեպքի վայր են ժամանել Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։

Տեղում նույն հասցեի բնակիչ 22-ամյա Արսեն Խ.-ն հայտնել է, որ բնակարանի ննջասենյակից դուրս գալու ժամանակ նկատել է, որ իրեն անհայտ պայմաններում հյուրասենյակում հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով այրվել են  բնակարանի գույքի մի մասը և դրսում կայանված  ավտոմեքենան։ Հրդեհի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։
 

Send