Վոլգոգրադի մարզի թիվ 19 գաղութը գրաված 4 ահաբեկիչները ոչնչացվել են ՌԴ ուժայինների հարձակման առաջին րոպեներին։
Ըստ Mash-ի՝ նրանց վրա ճշգրիտ աշխատանք են իրականացրել ՌԴ Գվարդիայի արագ արձագանքման հատուկ ջոկատի դիպուկահարները։
Դրանից հետո դաշնային պատժիչ ծառայության հատուկ ջոկատայինները մտել են գաղութի տարածք, ազատել պատանդներին և մաքրել տարածքը։
Ավելի վաղ կալանավորները պատանդ էին վերցրել ՌԴ Վոլգոգրադի մարզի թիվ 19 գաղութ մի քանի աշխատակցի՝ այդ ընթացքում սպանելով երկուսին։ Նրանք ներկայացել էին որպես «Իսլամական պետության» անդամ։
Տեսանյութն այստեղ

Русский