Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արտակարգ դեպք՝ Արմավիրում, 11-ամյա երեխան «Տիր» հրացանով կ րա կել է հորեղբոր որդու ճակատին․ Shamshyan

Blog Image

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունվարի 4-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 20։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ գյուղերից մեկում երեխաների հետ խաղալիս, պատահաբար ճակատին հարված ստանալու հետևանքով «ճակատի պատռած վերք, օտար մարմին» ախտորոշմամբ ծնողի կողմից  «Արմավիր» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխվել մի երեխա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Արմավիրի բաժնի օպերատիվ խումբը՝ ավագ համայնքային ոստիկանի գլխավորությամբ, որտեղ պարզվել է, որ երեխան Արմավիրի մարզի բնակիչ 8-ամյա Դ․ Ա․-ն է, ում առողջական վիճակը գնահատվել է բավարար։

 Գ․ Շամշյանի տեղեկություններով ոստիկանները պարզել են, որ նույն օրը ժամը 11։00-ի սահմաններում գյուղերից մեկում Արմավիրի մարզի բնակիչ 11-ամյա Ա․Ա․-ն խաղալու ժամանակ հոր մահճակալի տակից վերցրել է նրան պատկանող «Տիր» տիպի հրացանը, լիցքավորել և կրակել, ինչի հետևանքով գնդակը պատահաբար դիպել է Ա․Ա․-ի հորեղբոր որդու Դ․Ա․-ի ճակատին՝ պատճառելով մարմնական վնասվածք։

Send