Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Աշխատանքի հերոսի կոչում է շնորհել Ռուսաստանի Հանրային հեռուստատեսության գլխավոր տնօրեն Վիտալի Իգնատենկոյին։
«Պետությանը մատուցած հատուկ ծառայությունների և ռուսական լրագրության, մշակույթի և արվեստի զարգացման գործում ունեցած ակնառու ներդրման համար Ռուսաստանի Դաշնության Աշխատանքի հերոսի կոչումը շնորհվում է «Ռուսաստանի Հանրային հեռուստատեսություն» ինքնավար ոչ առևտրային կազմակերպության գլխավոր տնօրեն Վիտալի Նիկիտիչ Իգնատենկոյին», - ասվում է իրավական ակտերի պաշտոնական պորտալում հրապարակված փաստաթղթում։

Русский