Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Խոշոր վթար՝ Զովունի-Եղվարդ ճանապարհին, «Mercedes»-ը բախվել է բետոն էլեկտրասյանը, որն էլ հետո ընկել է դրա վրա, վիրավnր կա․ Shamshyan

Blog Image

Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17:30-ի սահմաններում 25-ամյա Պարույր Ե.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենան Զովունի-Եղվարդ ավտոճանապարհի՝ Եղվարդի վարչական տարածքում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը, տապալել այն և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս, էլեկտրասյունն էլ հայտնվել է ավտոմեքենայի վրա։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ում առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Եղվարդի հիվանդանոցի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է հիվանդանոց՝ հետազոտման նպատակով։

Վարորդը մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

Send