Չինաստանը ցանկանում է գերիշխել աշխարհում, ԱՄՆ-ն պետք է արձագանքի, «NBC News»-ին ասել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
«Չինաստանն անում է այն, ինչ ես կանեի, եթե ես լինեի Չինաստանի առաջնորդը: Նրանք փորձում են գերիշխել աշխարհի ապագայի բոլոր կարևոր ոլորտներում: Մեզ դա կարող է դուր չգալ, բայց դա է, ինչ նրանք անելու են, քանի որ նրանք գործում են իրենց շահերից ելնելով: Մենք պետք է գործենք մեր շահերից ելնելով»,- ասել է դիվանագետը։
Ըստ Ռուբիոյի՝ Եվրոպան ողողված է չինական էլեկտրական մեքենաներով, և որ դա ոչնչացնում է նրանց արդյունաբերությունը: «Այսպիսով, կրկին, մենք արդեն ունենք բազմաթիվ կարևոր խոցելիություններ: Կան բաներ, որոնց վրա մենք հույսը դնում ենք մեր տնտեսությունում, որտեղ մենք դրա 95%-ը կամ 85%-ը ստանում ենք Չինաստանից: Սա խոցելիություն է, որը մենք չենք կարող շարունակել թույլ տալ սփռվել այլ տարածքներում»,- նշել է պետքարտուղարը:
Խոսելով ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսի մասին՝ Ռուբիոն ասել է․ «Իմ շատ լավ ընկերն է: Եթե Ջ.Դ.-ն առաջադրվի նախագահի պաշտոնում, կարծում եմ, նա կլինի ֆենոմենալ թեկնածու: Ես դա հրապարակավ ասել եմ նախկինում և կրկին կասեմ. ես առաջինը կլինեմ, ով կստորագրի խնդրագիրն ու կաջակցի նրան։ Կարծում եմ՝ Ջեյ Դին հիանալի աշխատանք կկատարի»։

Русский