Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Ռուսական բանակը վերահսկողություն է հաստատել Լուգանսկի ամբողջ տարածքի նկատմամբ

Blog Image

Ռուսական ստորաբաժանումները վերահսկողություն են հաստատել  Լուգանսկի ամբողջ տարածքի նկատմամբ, հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

««Արևմուտք» ուժային խմբի ստորաբաժանումները ավարտել են Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության ազատագրումը», - ասվում է հայտարարության մեջ։ Նախարարությունը նաև հայտնել է Խարկովի մարզի Վերխնյայա Պիսարեւկա և Զապորոժիեի մարզի Բոյկո գյուղերի գրավման մասին։

2025 թվականի հոկտեմբերին նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ ռուսական զորքերին մնացել է վերցնել ԼԺՀ-ի տարածքի մոտավորապես 0.13%-ի և ԴԺՀ-ի մոտավորապես 19%-ի վերահսկողությունը  2025 թվականի մարտին Պուտինը հայտարարել էր, որ Ուկրաինայի զինված ուժերը շարունակում են վերահսկել ԴԺՀ-ի տարածքի 15-17%-ը։

Send