Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ԻՐԱՎԱԿԱՆ

Դատախազությունը շուրջ 190 միլիոն դրամ արժեքով անշարժ գույք վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարան

Blog Image

Տավուշի մարզի դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակներում իրականացված ուսումնասիրության արդյունքում, 2026 թվականի հունիսի 22-ին հայցադիմում է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ Մանվել Գրիգորյանի ընտանիքին պատկանող «Արա և Այծեմնիկ» ԲԲ ընկերության՝ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Մաքսիմ Գորկի 27 հասցեում գտնվող՝ 189 միլիոն 903 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով անշարժ գույքի աճուրդն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջով:

Հակակոռուպցիոն դատարանը 2026 թվականի հուլիսի 1-ին հայցադիմումն ընդունել է վարույթ և կիրառել հայցի ապահովման միջոց՝ արգելելով «Արա և Այծեմնիկ» ԲԲ ընկերությանը ցանկացած եղանակով օտարել, գրավադրել վերոնշյալ անշարժ գույքը:

ՀՀ դատախազություն

Send