Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Զեյթունում ավտոբո՞ւս է վառվել․ ի՞նչ է եղել (տեսանյութ)

Blog Image

Երեկ համացանցում բուռն քննարկումների առարկա դարձան հրդեհված ավտոբուսի կադրերը։

Ըստ տեսանյութերի՝ Զեյթունում ավտոբուսից ծուխ էր դուրս գալիս։ Հասկանալու համար, թե ի՞նչ է տեղի ունեցել, MediaHub-ը դիմեց «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի մամուլի խոսնակ Գեղամ Ասատրյանին, ով նշեց, որ դեպքը տեղի է ունեցել երեկ։

«Դեպքը տեղի է ունեցել երեկ՝ 20։00 սահմաններում, Դավիթ Անհաղթի փողոցում, ուզում եմ ասել, որ տեղի է ունեցել «Տուրբո» մղիչի անսարքություն։ Գործարկվել է շարժիչի հակահրդեհային ավտոմատ համակարգը, որի հետևանքով էլ առաջացել է ծուխ։ Ցանկանում եմ ասել, որ այս և նմանօրինակ դեպքերն անկանխատեսելի տեխնիկական խնդիր են և, կոպիտ ասած, իրենցից որևէ վտանգ չեն ներկայացնում՝ հատկապես հրդեհի առաջացման տեսանկյունից»,- ասաց Ասատրյանը։

Նա նշեց, որ մարմնական վնասվածք կամ վիրավոր անձ չկա։

Ավելի ուշ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն հանդես կգա հայտարարությամբ։

Մարիաննա Արամյան

Send