ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չեղարկել է Կանադայի վարչապետ Մարկ Քարնիի՝ «Խաղաղության խորհրդին» միանալու հրավերը։
Ամերիկացի առաջնորդն այս մասին հայտարարել է «Truth Social» սոցիալական ցանցում։
«Թող այս նամակը ծառայի որպես հաստատում, որ «Խաղաղության խորհուրդը» չեղարկում է ձեզ ուղղված իր` Կանադայի՝ որպես անդամ միանալու հրավերն առաջնորդների` երբևէ հավաքված ամենահեղինակավոր Խորհրդին», - գրել է Թրամփը՝ դիմելով Մարկ Քարնիին։

Русский