Նիկոլ Փաշինյանը Հայաստանի ազգային պատկերասրահում ներկա է գտնվել «Արշիլ Գորկի. Նյու Յորք - Երևան. նոր ձեռքբերում» խորագրով ցուցահանդեսի բացմանը: Կառավարությունը միջազգային աճուրդից ձեռք է բերել աշխարհահռչակ ամերիկահայ նկարչի «Անվերնագիր» (1944 թ.) գրաֆիկական աշխատանքը, ինչը կարևոր ներդրում է ազգային հավաքածուի համալրման գործում։
Նիկոլ Փաշինյանի խոսքով, հայկական արվեստի և մշակութային ժառանգության կրիտիկական զանգվածը պետք է լինի Հայաստանի Հանրապետությունում։
Փաշինյանն ասաց, որ սա քաղաքականություն է, որը Կառավարությունը որդեգրել է և բոլոր հնարավորություններն օգտագործվելու են արվեստի, մշակույթի հայկական ծագման ժառանգությունը Հայաստանի Հանրապետություն բերելու և այն այդ արժեքների համար հարատև հանգրվան դարձնելու համար:

Русский