Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ԻՐԱՎԱԿԱՆ

Գրիբոյեդով գյուղի մի հողամասում Վաղարշապատի համայնքային ոստիկանները հայտնաբերել են կանեփի թփեր

Blog Image

Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Գրիբոյեդով գյուղի բնակիչ 58-ամյա մի տղամարդ տնամերձ հողամասում աճեցնում է կանեփ, իսկ տանը՝ պահում մարիխուանա։

Մայիսի 13-ի առավոտյան ոստիկաններն այցելեցին տղամարդուն և հողամասում նկատեցին կանեփի բույսեր:

Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում նույն օրը կատարված զննությամբ հայտնաբերվեց կանեփի 10-ից ավելի թուփ, որոնք, ըստ տանտիրոջ, ինքն էր ցանել ու աճեցրել։

Հանգամանքները պարզվում են։

ՀՀ ՆԳՆ ոստիկանություն

Send