Եվրոպական երկրները դեռ չեն հասել իրենց տարածքներից Ռուսաստանին հարվածելու կետին, նրանք հասկանում են, որ պատասխան հարված կլինի, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ռազմական ակադեմիաների շրջանավարտների հետ ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ։
- Ռուսաստանի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա անօդաչու թռչող սարքերի հարվածները նպատակ ունեն անկայունացնել ռուսական հասարակությունը։
- Ամբողջ Արևմուտքն աշխատում է Ուկրաինայի համար՝ Կիեւին անօդաչու թռչող սարքեր մատակարարելով։
- Ռուսաստանն ութ տարի դիմացավ ու փորձեց համաձայնության գալ, բայց հետո ստիպված եղավ պաշտպանել Դոնբասի ժողովրդին։
- Ուկրաինական ռեժիմը խելագար է։
- Զելենսկու նամակը չի ստեղծում բանակցությունների նախադրյալներ։
- Ռուսաստանի հետ առճակատման կողմնակից արևմտյան քաղաքական գործիչների վարկանիշը կատաստրոֆիկորեն նվազում է։

Русский