Աֆղանստանից նախկին ոստիկանապետ Իկրամուդդին Սարին է սպանվել Թեհրանում, գրել են տեղի ԶԼՄ-ները։
Նա դարանակալվել է անհայտ զինված անձանց կողմից։ Նրա հետ են եղել ևս երկու հոգի։ Սպանվել է նաև աֆղանական բանակի նախկին հրամանատար Մոհամմադ Ամին Ալմասը, իսկ մյուսը՝ վիրավորվել է։
Սարին նախկինում ղեկավարել է Թախար և Բաղլան նահանգների ոստիկանությունը։ Նա լքել է Աֆղանստանը 2021 թվականին «Թալիբան»-ի իշխանության գալուց հետո։ Իրանում բնակվելու ընթացքում Սարին քննադատել է Աղֆանստանի թալիբներին։

Русский