Օստեոսարկոման ոսկրային չարորակ նորագոյացություն է, որը առավել հաճախ հանդիպում է դեռահասության տարիքում։ Ուռուցքային գոյացությունը դեպքերի մեծամասնությունում տեղակայվում է ոսկրերի աճման գոտիներին հնարավորինս մոտ, ինչպես օրինակ՝ ազդրի կամ բազկոսկրի հեռակա հատվածներում։ Հիվանդությունը սովորաբար արտահայտվում է տեղային ոսկրային ցավերով, որոնք սաստկանում են ֆիզիկական ակտիվության ժամանակ կամ գիշերային ժամերին։ Ախտահարված հատվածում նկատվում է նաև այտուցվածություն, ուստի ժամանակի ընթացքում զարգանում է տվյալ հատվածի շարժումների սահմանափակում։ Վերը նշված գանգատների պարագայում անհրաժեշտ է դիմել բժշկի, որի կողմից և կկատարվեն մանրակրկիտ հետազոտություններ՝ ախտանշանների պատճառները պարզելու նպատակով։ Այս նույն ախտանշանները կարող են հանդիպել նաև այլ ախտաբանական վիճակներում, ուստի մանրամասն հետազոտություններից հետո միայն կարելի է ախտորոշել Օստեոսարկոման։

Русский