Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Խորթ մոր կողմից ծեծի ենթարկված երեխան մաhացել է

Blog Image

Մարտի 16-ին «կլինիկական մահ» ախտորոշմամբ Երևանի «Արաբկիր» բժշկական կենտրոն էր տեղափոխվել տղա երեխա։ Արաբկիրի ոստիկանները պարզել էին, որ հիվանդանոց տեղափոխվածը 1 տարեկան 2 ամսական Ալեքսան Մ.-ն է, և ըստ օպերատիվ տեղեկությունների՝ երեխային ծեծի է ենթարկել ծնողներից մեկը։ MediaHub-ի տեղեկություններով՝ երեխային դաժան ծեծի է ենթարկել երեխայի խորթ մայրը, որը ձերբակալվել, ապա կալանավորվել է։

Երեխան գտնվում էր «Արաբկիր» բժշկական կենտրոնում մարտի 16-ից, նրա առողջական վիճակը շարունակում էր մնալ ծանր:

MediaHub-ին հայտնի դարձավ, որ խորթ մոր կողմից ծեծի ենթարկված երեխան մահացել է։

Նշենք, որ Արաբկիր վարչական շրջանում 1 տարեկան երեխայի նկատմամբ 2026 թվականի հունվարի 22-ից մինչև մարտի 10-ը ներառյալ պարբերաբար գործադրվել է ֆիզիկական ներգործություն։  Այս մասին MediaHub-ին հայտնել են դատախազությունից։  

Մարիաննա Արամյան

Send