Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Մեգամոլ» առևտրի կենտրոնի մոտ բախվել են «Range Rover»-ը և «Opel Astra»-ն․ կան վիրավորներ

Blog Image

Այսօր՝ հուլիսի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։40-ի սահմաններում Գայի պողոտայում՝ «Մեգամոլ» առևտրի կենտրոնի մոտ, բախվել են Երևանի բնակիչ, 30-ամյա Սանամ Կ․-ի վարած «Range Rover» մակնիշի և Լոռու մարզի բնակիչ, 33-ամյա Վազգեն Ա․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգու տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի տեղակալներ Գրիգոր Ավետիսյանի, Արթուր Ադամյանի և օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վիրավորների ինքնությունը։
 

Send