Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ԻՐԱՎԱԿԱՆ

Բնակարանային գողություններ կատարած տղամարդիկ են կալանավորվել

Blog Image

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Երևան քաղաքի 2 բնակիչ տարբեր վարչական շրջաններում և մարզերում կատարում են բնակարանային գողություններ։ Գողության դեպքերի վերաբերյալ ոստիկանություն հաղորդումներ էին ներկայացրել նաև Կոտայքի մարզի բնակիչներ։

Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունում հաղորդում տված Չարենցավանի բնակիչը հայտնել էր, որ 4-րդ թաղամասի շենքերից մեկում գտնվող իր բնակարանից գողացել են ոսկյա զարդեր։

Համաքաղաքացի մի տղամարդ էլ զանգահարել էր ոստիկանություն և հայտնել, որ բնակարանից գողացել են ոսկյա զարդեր և 136 հազար դրամ։

Երևանի քրեական ոստիկանները օպերատիվ տեղեկություններն իրացնելով Կոտայքի մարզի գործընկերների հետ՝ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ նշված արարքը կատարել են 40-ամյա և 49-ամյա երևանցիներ։

Դեկտեմբերի 24-ին տղամարդիկ Չարենցավան-Երևան ճանապարհին հայտնաբերվել, ձերբակալվել և, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ, տեղափոխվել են Երևան քաղաքի վարչություն։ Ավտոմեքենայի խուզարկությամբ հայտնաբերվել են ոսկյա զարդեր և բանալիներ։ 40-ամյա և 49-ամյա տղամարդիկ կալանավորվել են։ Հանգամանքները պարզվում են։

ՆԳՆ ոստիկանություն

Send