Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Տարածաշրջան

Ադրբեջանա-իրանական սահմանին փոխհրաձգություն է եղել

Blog Image

Ադրբեջանական Գոյթեփեի սահմանապահ ջոկատը կանխել է Իրանից Ադրբեջան ուղղությամբ պետական ​​սահմանը խախտելու փորձը։

Ինչպես հայտնել են Ադրբեջանի Պետական ​​սահմանապահ ծառայությունից, սահմանախախտները չեն ենթարկվել կանգնելու հրամանին, ինչի պատճառով սահմանապահները նախազգուշական կրակ են բացել օդ։ Սահմանախախտներից մեկը, սակայն, զինված դիմադրություն է ցույց տվել և կրակ բացել սահմանապահների ուղղությամբ։ Ենթադրյալ հարձակվողը վնասազերծվել է։

Ադրբեջանա-իրանական սահմանին միջադեպի մասին տեղեկացվել է իրանական կողմը։ Հարուցվել է քրեական գործ, և ներկայումս Պետական ​​սահմանապահ ծառայության ու Զինվորական դատախազության կողմից իրականացվում է հետաքննություն։

Send