Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

Տիգրան Գաբրիելյանն ազատվել է Շենգավիթի ղեկավարի պաշտոնից

Blog Image

Տիգրան Գաբրիելյանն ազատվել է Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից։

Որոշման համար իրավական հիմք են հանդիսացել Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետը, 112-րդ հոդվածը, 130-րդ հոդվածի 1-ին մասը, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը, «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասը և  որպես հիմք  է ընդունվել Տիգրան Գաբրիելյանի դիմումը։

Գաբրիելյանը 2026 թվականի հուլիսի 10-ից ազատվել է Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից։ Նրա աշխատանքային վերջին օր  է համարվել 2026 թվականի հուլիսի 9-ը:

Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի պարտականությունների կատարումը վերապահվել է նույն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Վիգեն Չիլինգարյանին:

Send