Հայաստանը երկու տարի չի վճարել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) բյուջեին իր անդամավճարները, ՀԱՊԿ անդամները կքննարկեն «կազմակերպության կանոնադրության համապատասխան հոդվածը» Հայաստանի նկատմամբ կիրառելու հարցը, ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
Կանոնադրության համաձայն՝ Հայաստանը կարող է զրկվել ՀԱՊԿ-ում քվեարկելու իրավունքից կամ ընդհանրապես հեռացվել կազմակերպությունից։
«Հայաստանում ընտրությունների օրը իմ գործընկեր Արարատ Սամվելովիչ Միրզոյանին, երբ հարցրին ՀԱՊԿ-ի մասին, նա ասաց. «Մենք անդամավճարներ չենք վճարում, քանի որ պարզապես չենք մասնակցում...»,- նշել է Լավրովը։
«Հայաստանը ՀԱՊԿ բյուջեին պարտք ունի ավելի քան երկու տարի՝ իրավիճակ, որը նախատեսված է կազմակերպության կանոնադրությամբ, և այսօր մենք համաձայնեցինք քննարկել ՀԱՊԿ կանոնադրության համապատասխան հոդվածը կիրառելու հարցը», - ասել է Լավրովը ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստից հետո։

Русский