Մերկուրիի հետընթաց շարժումը խառնաշփոթ կմտցնի կենդանակերպի չորս նշանների ներկայացուցիչների առօրյա կյանքում։ Մինչև 2026 թվականի նոյեմբերի 13-ը նրանք կարող են բախվել անցյալի վերադարձին, ինչը կհանգեցնի անսպասելի զրույցների և նախկինում կայացրած որոշումները վերանայելու անհրաժեշտության։ Այն, ինչ ժամանակին միանշանակ էր թվում, այժմ կարող է կասկածներ առաջացնել, ուստի խորհուրդ է տրվում զերծ մնալ կյանքը արմատապես փոխող քայլերից:
Աստղաբանները նշում են, որ Կարիճի նշանում Մերկուրիի հետընթաց շարժումը խթանում է ինքնախորասուզումը։ Սա հիանալի ժամանակ է՝ լսելու սեփական ներքին ձայնը, վերլուծելու սեփական դրդապատճառները և ընդունելու անձի այն կողմերը, որոնք սովորաբար նախընտրում ենք թաքցնել։ Այս ազդեցությունն առավել ուժգին կզգան կենդանակերպի չորս նշաններ։
Կարիճ
Քանի որ Մերկուրիի հետընթաց շարժումն անցնում է ձեր նշանով, Կարիճնե՛ր, դուք կարող եք այս իրադարձություններն ընկալել առավել սուր զգայունությամբ։ Հնարավոր է՝ ձեր կյանքում կրկին հայտնվեն մարդիկ անցյալից, իսկ հին զրույցներն ու չլուծված խնդիրները կրկին ուշադրություն պահանջեն։ Աստղաբան Աուստե Գրիգուտիսը խորհուրդ է տալիս զգույշ լինել զայրույթի պահին արտաբերված խոսքերի հարցում, քանի որ դրանք հետ վերցնել հնարավոր չի լինի։ Այժմ ժամանակն է հրաժարվել ակնարկներից, երկիմաստ արտահայտություններից կամ որևէ բան թաքցնելու փորձերից։ Թյուրիմացությունները կարող են հասարակ զրույցը հեշտությամբ վերածել կոնֆլիկտի, ուստի կարևոր է խոսել ուղղակիորեն և զգուշորեն կշռադատել յուրաքանչյուր արտահայտություն։ Հնարավորության դեպքում խուսափեք վեճերից և մի՛ տրվեք ամեն գնով ձեր ճշմարտացիությունն ապացուցելու մղմանը։ Մինչև նոյեմբերի 13-ը, երբ Մերկուրին կվերադառնա իր բնականոն՝ ուղիղ ընթացքին, ձեր տեսակետը կարող է փոխվել, ուստի պետք չէ շտապել վերջնական եզրակացություններ անել։
Ցուլ
Ցուլի նշանի ներքո ծնվածների համար եկել է հարաբերությունները փորձության ենթարկելու ժամանակը։ Ըստ Գրիգուտիսի՝ մի խնդիր, որը ժամանակին լուծված էր թվում, կարող է կրկին ի հայտ գալ, կամ էլ կասկածներ կարող են առաջանալ այն կապի վերաբերյալ, որի մեջ դուք մեծ ջանքեր եք ներդրել։ Նման իրավիճակները պետք է դիտարկել որպես հնարավորություն՝ ավելի ուշադիր նայելու այն ամենին, ինչ կատարվում է ձեր անձնական կյանքում։ Աստղաբանը նաև մատնանշում է վարքագծային կրկնվող օրինաչափությունները։ Մոլորակների հետընթաց շարժման (ռետրոգրադ) այս շրջանը կարող է բացահայտել, թե որ սովորություններն ու հարաբերությունների դինամիկան այլևս օգտակար չեն ձեզ և փոփոխության կարիք ունեն։ Մի՛ փակեք աչքերը խնդիրների վրա, մի՛ տրվեք վնասակար սովորություններին և մի՛ համոզեք ինքներդ ձեզ, թե ամեն ինչ կարգին է։ Փոխարենը՝ ձգտեք ազնվորեն գնահատել իրավիճակը և բաց թողեք այն ամենը, ինչը խանգարում է ձեզ առաջ շարժվել։
Երկվորյակներ
Քանի որ Մերկուրին Երկվորյակների կառավարող մոլորակն է, դրա հետընթաց շարժումը կարող է հատկապես ուժեղ ազդեցություն ունենալ այս նշանի ներկայացուցիչների վրա։ Աուստե Գրիգուտիսը զգուշացնում է, որ ձեր սովորական առօրյան, աշխատանքային պարտականությունները և շփումն այլ մարդկանց հետ կարող են ավելի բարդանալ։ Ավելին, այն գործերը, որոնք վաղուց հետաձգել էիք (և այլևս չեք կարող անտեսել), կարող են հանկարծակի առաջնային դառնալ։ Չնայած լարվածության հավանականությանը՝ թույլ մի՛ տվեք, որ այդ հանգամանքները կլանեն ձեր ամբողջ ուշադրությունը։ Ժամանակ հատկացրեք մենակ մնալու և տեղի ունեցողը վերլուծելու համար։ Մեդիտացիան կամ օրագիր վարելը կարող են օգնել կարգի բերել մտքերը և արտահայտել կուտակված հույզերը։ Որքան հանգիստ արձագանքեք մարտահրավերներին, այնքան ավելի հեշտ կլինի հաղթահարել այս ժամանակահատվածը։
Ջրհոս
Ջրհոսները մեծ էներգիա են ներդրել իրենց կարիերայի և մասնագիտական հեղինակության զարգացման գործում, սակայն Մերկուրիի հետընթաց շարժումը կարող է ստիպել նրանց վերանայել իրենց ծրագրերը։ Թեև սովորական ընթացքի փոփոխությունը կարող է հիասթափեցնող լինել, մի՛ շտապեք այն անհաջողություն համարել։ Այս շրջանը կարող է օգնել բացահայտել նոր հնարավորություններ և արժեքավոր դասեր քաղել ստեղծված իրավիճակից։ Ըստ Գրիգուտիսի՝ այս ընթացքում կարող է կրկին ի հայտ գալ նախկինում բաց թողնված մի հնարավորություն, իսկ գործընկերոջ կամ մասնագիտական շրջապատից որևէ մեկի հետ զրույցը կարող է փոխել ձեր տեսակետը կամ նույնիսկ ազդել ձեր կարիերայի հետագա ընթացքի վրա։ Միաժամանակ, աստղաբանը խորհուրդ է տալիս առավելագույն ուշադրությամբ մոտենալ աշխատանքին առնչվող ցանկացած որոշման։ Վերանայեք ձեր նպատակները և պարզեք՝ արդյոք դրանք իսկապես համահունչ են ձեր անձնական ցանկություններին. սա կօգնի ընտրել այնպիսի ուղի, որը ձեզ կմոտեցնի ցանկալի արդյունքներին։

Русский