Թաիլանդն ու Կամբոջան փոխադարձ հարվածներ են հասցրել, որոնց հետևանքով մահացել է մեկ թաիլանդցի զինվոր և վիրավորվել երկուսը։
Թաիլանդի բանակի խոսնակ, գեներալ-մայոր Վինտհայ Սուվարին հայտարարել է, որ երկուշաբթի օրը՝ Երևանի ժամանակով 2:05-ի սահմաններում, կամբոջական զորքերը կրակ են բացել Թաիլանդի տարածքի վրա, և «թաիլանդական կողմը պատասխանել է մարտական գործողությունների կանոններին համապատասխան»։
Սուվարիի խոսքով՝ ժամը 03:00-ի սահմաններում կամբոջացիները կրակ են բացել այլ սահմանային տարածքների, այդ թվում՝ Անուպոնգի ռազմաբազայի վրա։ Մեկ թաիլանդցի զինվոր զոհվել է, ևս երկուսը՝ վիրավորվել։
Գեներալ-մայորը հայտարարել է, որ թաիլանդական կողմը սկսել է օգտագործել ինքնաթիռներ՝ Կամբոջայի մի քանի շրջաններում տեղակայված ռազմական թիրախներին հարվածելու համար՝ փորձելով ճնշել կամբոջական կրակային աջակցության ուժերի դիրքերը, որոնք օգտագործել էին հրետանի։
Կադրերն այստեղ

Русский