Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Ժամանց ՍՊՈՐՏ

Ռոնալդուն տուգանվել է 255 եվրոյով և որակազրկվել մեկ ամսով

Blog Image

Պորտուգալիայի ազգային հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն 30-օրյա որակազրկման և 255 եվրոյի չափով տուգանքի է ենթարկվել սեպտեմբերին Կոպենհագենում հավաքականի մարզական ճամբարը լքելու համար։ Այսպիսի որոշում է կայացրել Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական հանձնաժողովը։

Ռոնալդուն լքել էր հավաքականի ճամբարի վայրը սեպտեմբերի 30-ին՝ ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի՝ Դանիայի դեմ խաղից առաջ գլխավոր մարզիչ Ժորժե Ժեզուշի հետ ունեցած կոնֆլիկտից հետո։

Ռոնալդուին սպառնում էր մինչև վեց ամիս տևողությամբ որակազրկում։

Ավելի վաղ՝ Նորվեգիայի դեմ խաղի ժամանակ, Ժեզուշը Ռոնալդուին թողել էր պահեստայինների նստարանին՝ չնայած նախկինում հրահանգել էր նրան տաքանալ։ Հարձակվողը լքել էր թիմի ճամբարն այն բանից հետո, երբ մարզիչը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, թե «նա չի խաղացել Նորվեգիայի դեմ և չի խաղա Դանիայի դեմ»։

Ֆուտբոլիստը հետագայում նշել է, որ մարզիչը երկու անգամ խախտել է իր խոստումը՝ նախ նրան խաղադաշտ դուրս չբերելով, ապա՝ հանրայնորեն չպարզաբանելով միջադեպը, ինչպես խոստացել էր։ Ռոնալդուն ներողություն է խնդրել ազգային հավաքականից և երկրպագուներից՝ հաստատելով, որ չի պատրաստվում ավարտել կարիերան հավաքականում։

«Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիրը ազգային հավաքականի կազմում անցկացրած 234 խաղում դարձել է 146 գոլի հեղինակ։

Ազգերի լիգայի շրջանակում Պորտուգալիայի հաջորդ հանդիպումը նախատեսված է նոյեմբերի 14-ին՝ Դանիայի դեմ։ Կրիշտիանուն իրավունք կունենա մասնակցել այդ խաղին, քանի որ միջադեպը տեղի է ունեցել դեռևս սեպտեմբերին։

Send